ԱՄՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Համաշխարհային տնտեսությանն անհրաժեշտ է պատրաստվել հաջորդ տնտեսական ճգնաամին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, ով,ելույթ ունենալով Յոհանեսբուրգի համալսարանում, նշել է, որ նոր ֆինանսական անկումն անխուսափելի է, սակայն կանխատեսել, թե համաշխարհային տնտեսությունը երբ կկանգնի նոր ճգնաժամի առջև, դեռևս անհնար է:
Անդրադառնալով ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը` ԱՄՀ զեկավարը նշել է, որ համաշխարհային տնտեսությունում արդեն նկատվում են կայունացման միտումներ, ինչը խոսում է այն մասին, որ կառավարություններն արդեն կարող են սահմանափակել ֆինանսական ոլորտի պետական կարգավորման շրջանակները: