Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՉԻԿԱԳՈՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԿԴԱՌՆԱ DOW JONES-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
12/02/2010 12:51
Կիսվել

ՉԻԿԱԳՈՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԿԴԱՌՆԱ DOW JONES-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

Չիկագոյի առևտրային բորսան (CME Group) կդառնա Dow Jones հանրահայտ բորսայական ինդեքսի նոր սեփականատեր:

Dow Jones-ի բորսայական ծառայությունները ներկայացնող համանուն հրատարակչական ընկերությունը որոշել է CME Group-ի հետ ստեղծել համատեղ ընկերակցություն, որի բաժնետոմսերի 90%-ը, նախնական պայմանավորվածության համաձայն, կպատկանի Չիկագոյի առևտրային բորսային: Հատկանշական է, որ իր մասնաբաժնի դիմաց, որը կազմում է մնացյալ 10%-ը, Dow Jones հրատարակչական ընկերությունն առաջարկել է իր ինդեքեսի ծառայությունը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 675 մլն դոլար:

Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն նոր համատեղ ընկերությունը կստանա Dow Jones ապրանքանիշի կիրառման թույլտվություն տալու իրավունք` երկարաժամկետ հիմունքներով, սակայն ապրանքանիշի նկատմամբ սեփականության իրավունքը դեռևս կպահպանվի Dow Jones ընկերությունը:

Dow Jones ինդեքսն առաջին անգամ հաշվարկվել է 1896 թվականին Wall Street Journal ամսագրի խմբագիր Չարլզ Դոուի կողմից` 12 ամերիկյան առաջատար ընկերությունների արժեթղթերի շուկայական արժեքների հիման վրա: Ներկայումս այս ինդեքսը ներկայացնում է ամերիկյան 30 խոշոր արդյունաբերական ընկերությունների արժեթղթերի գների դինամիկան:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2