2011Թ.-ԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ
Եվրամիությանը 2011թ.-ին սպառնում է ճգնաժամային նոր փուլ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Առևտրի և Զարգացման հանձնաժողովի (UNCTAD) զեկույցում:
Այս փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Չնայած խիստ բյուջետային քաղաքականությանը, որը իրականացվում է, կամ նախատեսվում է իրականացնել, կա վտանգ, որ Եվրամիությունը կրկին կհայտնվի անկման փուլում»:
ՄԱԿ-ի վերլուծաբանների գնահատականներով` Եվրոպայի ճգնաժամի հավանական երկրորդ ալիքը և ԱՄՆ-ի ու Ճապոնիայի տնտեսությունների լճացումը կարող են հանգեցնել համաշխարհային նոր ճգնաժամի:
Զեկույցում նշվում է, որ Եվրամիության համար հիմնական վտանգն անդամ երկրների միջև տնտեսական ճեղքվածքն է: Որպես հիմնավորում նշվում է Գերմանիայի տնտեսության 3.4% աճը և Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի ու Իռլանդիայի տնտեսությունների ծանր վիճակը: