Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
FITCH-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ` ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
09/03/2011 12:53
Կիսվել

FITCH-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ` ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

2013 թվականի կեսերին Չինաստանում բանկային ճգնաժամի հավանականությունը գնահատվում է 60%: Այսպիսի է Fitch վարկանիշային գործակալության գնահատականը: Ըստ գործակալության վերլուծաբանների` Չինաստանի բանկային համակարգում հավանական ճգնաժամի պատճառ կարող է դառնալ ինչպես երկրում վարկավորման ծավալների շարունակական աճն, այնպես էլ անշարժ գույքի գների բարձրացումը: Որպես բանկային ճգնաժամի դրսևորում` Fitch վարկանիշային գործակալության վերլուծաբանները Չինաստանի համար կանխատեսում են ֆինանսական կազմակերպությունների սնանկացում և իրացվելիության խնդիրների խորացում: Նշենք, որ Fitch -ն իր կանխատեսումներում որպես հիմք ընդունել է  Չինաստանի մակրոտնտեսական ցուցանիշների MPI հավաքական ինդեքսը: Նշենք, որ այս ցուցանիշն արդեն իսկ «օգնել էր» վարկանիշային գործակալությանը կանխատեսել Իսպանիայի և Իռլանդիայի բանկային համակարգերի խնդիրները:
Հատկանշական է, որ Չինաստանի կառավարությունը, գիտակցելով առկա խնդիրները, վերջին ամիսներին ակտիվորեն քայլեր է ձեռնարկում երկրում վարկավորման ծավալների զսպման և անշարժ գույքի գների կայունացման ուղղությամբ:
 2010 թվականին Չինաստանում գործող ֆինանսկան կազմակերպությունները տրամադրել են ավելի քան 7,5 տրիլիոն յուանի (1.1 տրիլիոն դոլարի) վարկ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է ավելի քան 22%-ով:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37