ՏՀԶԿ – G7-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
Ընդհանուր առմամբ, ըստ ՏՀԶԿ վերլուծաբանների, նշված երկրներում կգրանցվի տնտեսական աճի առավել բարձր տեմպեր` մինչ այս կանխատեսված մակարդակների համեմատությամբ` նախ և առաջ պայմանավորված ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում առաջատար յոթնյակի երկրների տնտեսությունների մասնավոր հատված ներդրումների զգալի ներհոսքով և առևտրի խթանման արդյունքում տնտեսությունների հետճգնաժամային վերականգնման գործընթացների արագացմամբ: Կանխատեսումների համաձայն` 2011 թվականի արդյունքներով նշված երկրներում տնտեսական աճը կտատանվի 3%-ի սահմաններում:
Հատկանշական է, որ ՏՀԶԿ վերլուծաբանները զգալի մտահոգված են ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակի շարունակական աճով, ինչպես նաև համաշխարհային շուկայում նավթի գների աճով: Ըստ ՏՀԶԿ կանխատեսումների, այս բացասական երևույթները կխոչընդոտեն համաշխարհային տնտեսության վերականգնմանը և տնտեսական զարգացման միտումների ամրապնդմանը:
Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա ՏՀԶԿ վերլուծաբաններն այս երկրի համար կանխատեսում են տարվա կտրվածքով տնտեսության անկում` միևնույն ժամանակ փաստելով, որ ըստ նախնական գնահատականների` աղետների հետևանքով ճապոնիայի կրած ընդհանուր վնասը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3,3-5,2%-ը: