GENERAL MOTORS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2010Թ. ՉԵՆ ՎԱՃԱՌՎԻ ՖՈՆԴԱՅԻ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
Ավտոարտադրող ամերիկյան խոշորագույն General Motors ընկերության արժեթղթերն այլևս ընդգրկված չեն Նյու-Յորքի NYSE ֆոնդային բորսայի ցուցակում և մինչև 2010թ. ընկերության արժեթղթերը չեն վաճառվի ֆոնդային բորսաներում: Այսպիսի որոշումը պայամնավորված է երեկ` հունիսի 2-ին, ընկերության սննկացման պաշտոնական հայտարարությամբ: Նշենք, որ բորսայի ցուցակագրումից դուրս են մնացել General Motors ընկերության 11 տեսակի արժեթղթեր, դրանց կազմում նաև ընկերության արտոնյալ բաժնետոմսերը:
Երեկ «Բիզնես 24»-ը գրել էր նաև այն մասին, որ GM ընկերության արժեթղթերը դուրս են մնացել ամերիկյան Dow Jones Industrial Average ինդեքսի հաշվարկման ցուցակից: Ինդեքսի հաշվարկման ցուցակում ընկերությանը կփոխարինի բարձր տեխնոլոգիական Cisco Systems Inc. ընկերությունը: