
«ԴՈՏԱՑԻՈՆ» ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔՈՒՄ. ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՄՆ-ԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ պատերազմից հետո Իրաքին տրամադրված դոտացիոն միջոցներից շուրջ 6.6 մլրդ դոլար կորել է «անհայտ ուղղությամբ»: Ինչպես հաղորդում են ամերիկյան աղբյուրները` պատերազմից վերականգնվելու համար Իրաքին հատկացված գումարներն ուղղակի յուրացվել են: Նշենք, որ 2003 թվականի մարտին Իրաքի տարածք ԱՄՆ ներխուժումից հետո ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Իրաքը ԱՄՆ-ից կստանա 61 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն: Անկախ աուդիտորների գնահատմամբ` այս միջոցներից 6.6 մլրդ դոլար «անհետ կորել է»: Հատկանշական է, որ սա խոշորագույն «դոտացիոն» գողոթյունն է` ԱՄՆ ողջ պատմության ընթացքում:
ԱՄՆ ֆինանսական միջոցների «կորստի» պատճառով արդեն այս ամիս իր գործունեությունը կդադարեցնի Իրաքի զարգացման հիմնադրամը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից: