
NIKE-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 12%–ՈՎ
Սպորտային հագուստ և պարագաներ արտադրող համաշխարհային առաջատար Nike Inc. ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 12%-ով և կազմել 2,133 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության արտադրանքի իրացումից հասույթն աճել է 10%-ով և կազմել է 20,862 մլրդ ԱՄՆ դոլար:
Nike-ը սպորտային պարագաների արտադրությամբ աշխարհի խոշորագույն ընկերությունն է, որը պաշտոնապես ներկայացված է ավելի քան 160 երկրներում: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 30 հազարը: