15/07/2011 11:35
ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 21 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԵԿԱՄՈՒՏ
Ամերիկյան Warner Bros. ընկերությունը «Հարրի Փոթերե-ից ստացել է շուրջ 21 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ, ընդ որում միայն առաջին յոթ ֆիլմերից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 6,4 մլրդ ԱՄՆ դոլար: Եվս 3,9 մլրդ ԱՄՆ դոլար ընկերությունը ստացել է տեսագրությունների վաճառքից, 1 մլրդ դոլար՝ ֆիլմի ցուցադրության հեղինակային իրավունքի վաճառքից, 1,5 մլրդ դոլար՝ տեսախաղերից:
Համանուն գրքերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար, որոնք տպագրվել են ավելի քան 450 մլն օրինակից և թարգմանվել են 68 լեզուներով:
Նշենք, որ հսկայական եկամուտներ են ստացվում նաև թեմատիկ առարկաների և հուշանվերների վաճառքից:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
