17/06/2011 16:00
«ԱՆՀԱՋՈՂ» IPO` PRADA-ԻՑ
Իտալական Prada նորաձևության տունը Հոնկոնգի ֆոնդային բորսայում իրականցրել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) և ներգրավել 2,14 մլրդ ԱՄՆ դոլար: Ցուցանիշը սպասվածից բավականին ցածր է ստացվել: Նորաձևության տունը անկնկալում էր գործընթացի արդյունքում ստանալ ամենաքիչը 2,3 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ որպես IPO-ի կազմակերպիչներ հանդես են եկել Intesa Sanpaolo, CLSA Asia-Pacific Markets, Goldman Sachs և UniCredit բանկերը:
Իտալական Միլան քաղաքում կենտրոնացած Prada ընկերությունը, որը հիմնադրվել է 1913 թվականին և այսօր ամբողջ աշխարհին ներկայանում է իր Prada, Miu Miu և Church”s բրենդներով, IPO-ի իրականացման վայրն ընտրել է ոչ պատահականորեն: Ներկայումս Չինաստանն ընկերության համար հանդիսանում է լյուքս դասի ապրանքների վաճառքի ամենաարագ զարգացող ու աճող շուկան:
Prada ընկերության հիմանդիրն է Մարիո Պրադան: Այսօր Պրադաների ընտանիքը տնօրինում է ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:
Prada-ն ներկայումս պաշտոնապես ներկայացված է աշխարհի 80 երկրներում:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
