
SKYPE–Ի ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Skype Technologies S.A. ընկերությունը, որին և պատկանում է ինտերնետ–հեռախոսային Skype ծառայությունը, աշխատանքից ազատել է ղեկավար-պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատակիցների: Մասնավորապես, աշխատանքից ազատվել են ընկերության չորս փոխնախագահները, մարքեթինգի տնօրենը, կադրերի բաժնի պետը և այլն: Ինչպես նշում են վերլուծաբաններն` այս կրճատումների «մեղավորը» Microsoft ընկերությունն է:
Հիշեցնենք, որ ամերիկյան Microsoft ընկերությունը գնել է IP-հեռախոսակապի և վիդեոկապի ծառայություններ մատուցող Skype ընկերությունը, և այսօր արդեն Microsoft-ի նախաձեռնությամբ Skype-ում «տեղի են ունենում» լուրջ փոփոխություններ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ մոտ ապագայում Skype-ը կդառնա Windows Live ինտերնետ-ծառայությունների «ընտանիքի» անդամ: