13/06/2011 14:28
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԱԿՏԻՎ ԵՆ ԿԱՆԱՅՔ
Սոցիալական կայքերից առավել հաճախ օգտվում են 15 ից 24 տարեկան աղջիկները: Այս մասին են վկայում comScore ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները: Պարզվում է, որ կանայք սոցիալական կայքերում ամսական միջինը «ծախսում են» մոտ 5,7 ժամ, իսկ տղամարդիկ՝ 4,1 ժամ:
Նշենք, որ հետազոտություններն անցկացվել են ինտերնետ-օգտագործողների թվաքանակով աշխարհի առաջատար երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում:
Ըստ ներկայացված տվյալների` միայն ռուսական "Одноклассники" սոցիալական կայքի այցելուների մեջ կանայք կազմում են 63%: Facebook-ի այցելուների մեջ կանայք կազմում են 57%:
Նշենք, որ Facebook սոցիալական կայքի հայասատանյան այցելուները կազմում են 175 հազար օգտագործող, ընդ որում օգտագործողների ընդհանուր թվաքանակում կանայք կազմում են 52%-ը:
15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
Արծաթ
683.41
-5.06
