Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 8,1%
16/06/2011 15:54
Կիսվել

ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 8,1%

Տնտեսական  համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում 2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 0,1 տոկոսային կետով և կազմել 8,1%: Հատկանշական է, որ գործազրկության մակարդակի շարունակական անկում ՏՀԶԿ անդամ երկրներում գրանցվում է 2010 թվականի հոկտեմբերից: Մինչ այս ՏՀԶԿ անդամ երկրներում գործազրկության միջին մակարդակը տատանվում էր 8.5%-ի սահմաններում:

Նշենք, որ ապրիլ ամսվա արդյունքներով  կազմակերպությանը անդամակցող 34 երկրներից միայն 5-ում է գրանցվել գործազրկության աճ: Այդ երկրներն են Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան,  Սլովենիան և ԱՄՆ-ն:  Միևնույն ժամանակ, գործազրկության համեմատաբար բարձր մակարդակ պահպանվում է դեռևս Իսպանիայում (20.7%), Իռլանդիայում (14.7%), Սլովակիայում (13.9%):

2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ՏՀԶԿ անդամ երկրներում գործազուրկների ընդհանուր թվաքանակը տարեկան կտրվածքով կրճատվել է 3,1 մլն-ով և կազմել 44,1 մլն մարդ:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիամ Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98