08/07/2011 15:48
TWITTER–Ը ԴԵՊԻ ԻՐ ԿՈՂՄՆ Է ԳՐԱՎՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ
Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը, որը ներկայացնում է համանուն միկրոբլոգը, ներկայումս գտնվում է 400 մլն դոլար ընդհանուր ծավալով լրացուցիչ մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը` ընդգծելով, որ նոր ֆինանսական միջոցների ներգրավման արդյունքում միկրոբլոգի շուկայական արժեքը կարող է հասնել 8 մլրդ դոլարի: Սպասվում է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացը կիրականացվի երկու փուլով: Հատկանշական է, որ այս գործընթացին իրենց մասնակցությունը կունենան նաև DST Global (Mail.ru Group) ներդրումային ընկերություն և Kleiner Perkins Caufield & Byers վենչուրային հիմնադրամը: Ինչպես նշում են վերլուծաբանները` Twitter-ն ընտրել է նոր քաղաքականություն. ի տարբերություն ինտերնետային այլ ընկերությունների` Twitter-ը ներգրավում է մասնավոր ներդրողների միջոցները` IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) իրականացնելու փոխարեն:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
Արծաթ
669.83
-0.59
