Աշխարհ

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
ՄԱՅԻՍԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 57,64 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
13/06/2011 16:01
Կիսվել

ՄԱՅԻՍԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 57,64 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ընթացիկ տարվա մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 57,64 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ տարվա այս նույն ամսում գրանցված 135.9 մլրդ դոլարի դիմաց: Այս մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին ԱՄՆ բյուջեի պակասուրդի առավել բարձր մակարդակ: Նշենք նաև, որ մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի եկամուտները կազմել են 174,91 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծախսերը՝ 235,55 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների` 2010-2011 ֆինանսական տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի համախառն պակասուրդը կազմել է 927.44 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ պետական պարտքը հասել է երկրի օրենսդրությամբ սահմանված առավելագույն սահմանին (14.3 տրիլիոն դոլար), և այս պայմաններում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է նոր միջոցառումներ` հնարավոր դոֆոլտը կանխելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ նախատեսվող միջոցառումների արդյունքում ԱՄՆ կառավարությանը կհաջողվի մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը նվազեցնել դեֆոլտի հավանականությունը:

ԱՄՆ կառավարությունը նպատակ ունի նաև բարձրացնել պետական պարտքի վերին սահմանը` դեֆոլտից  առավել ամբողջական կերպով ապահովագրվելու նպատակով:

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78