ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԿՎԱՃԱՌՎԻ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
ԱՄՆ-ում ամենաթանկ առանձատունը, որը վաճառքի էր հանվել դեռևս 2009թ.-ի սկզբից, արդեն «գտել է» իր նոր սեփականատիրոջը: Առանձնատունը, որի արժեքը գնահատվում է 150 մլն ԱՄՆ դոլար, ամենայն հավանականությամբ, կգնի «Ֆորմուլա-1»-ի առևտրային իրավունքի սեփականատիրոջ աղջիկը՝ Պետրա Էկկլստոունը:
Նշենք, որ առանձնատունը կառուցվել է 1991թ.-ին և գտնվում է Լոս-Անջելեսում: Տունը ունի 123 սենյակ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 5250 քառ.մետր: