ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԱՐԴԵՆ 51 ԲԱՆԿ
ԱՄՆ-ում փակվել է ևս երեք բանկ: Այսպիսով, տարեսկզբից ԱՄՆ–ում արդեն իսկ 51 բանկ դադարեցրել է իր գործունեությունը: ԱՄՆ Ավանդների ապահովագրության դաշնային հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ փակվել են First Chicago Bank & Trust of Chicago, Colorado Capital Bank of Castle Rock և Signature Bank of Windsor բանկերը: Նշենք, որ վերջիններիս ակտիվները կազմել են համապատասխանաբար 960, 717.5 և 67 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ վերլուծաբաններն ընթացիկ տարվա համար կանխատեսում են «փակված» բանկերի ընդհանուր թվաքանակի անկում` նախորդ տարվա համեմատությամբ:
2010 թվականի արդյունքներով ԱՄՆ ֆինանսական վերահսկող մարմինների կողմից «անաշխատունակ էին ճանաչել» 157 ամերիկյան բանկեր: Վերջիններս դադարեցել էին իրենց գործունեությունը`համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարել չկարողանալու պատճառով: