ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսներն աճել են: Ինդեքսների աճի վրա էական ազդեցություն են ունեցել ԱՄՆ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների որոշակի աճով պայմանավորված ներդրողների դրական սպասումները: Այսպիսով, Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 2.6%-ով և կազմել 8426.74 կետ, S&P 500 ինդեքսն, ապահովելով 3.3% աճ, սահմանվել է 907.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq Composite ինդեքսն աճել է 2.58%-ով և հասել 1763.56 կետի: