ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՃ
Երեկ առևտրային շրջանների արդյունքներով ԱՄՆ ֆոնդային բորսաներում ինդեքսներն աճել են: Dow Jones ինդեքսն աճել է 0,8%-ով և կազմել 7,903 կետ, S&P 500 ինդեքսն, աճելով 1,2%-ով, հասել է 842 կետի, իսկ Nasdaq ինդեքսը սահմանվել է 1,632 կետ և ապահովել 1,5% աճ: Նշենք նաև, որ Tenet Healthcare Corp. ընկերության արժեթղթերի գներն աճել են 44,4%-ով, Lincoln National Corp. ընկերության աժեթղթերի գներն ապահովել են 20,3% աճ, իսկ QLogic Corp. ընկերության արժեթղթերի գներն աճել են 18,6%-ով:
Երեկ առևտրային շրջանների արդյունքներով որոշ խոշոր ընկերությունների արժեթղթերի գները կրճատվել են, մասնավորապես New York Times Co. ընկերության արժեթղթերի գները կրճատվել են 15,6%-ով, իսկ Zions Bancorp բանկի արժեթղթերի գները` 15,4%-ով: