ԱՄՆ-Ն ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻՆ
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն մտադիր է դադարեցնել Պակիստանի զինված ուժերին 800 մլն ԱՄՆ դոլար ծավալով օգության տրամադրումը: Այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ Պակիստանն, ԱՄՆ գնահատմամբ, հանդիասնում է ահաբեկչության «ազատ» գոտի: Բացի այդ, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունների խզաման պատճառ են դարձել նաև վերջին իրադարձությունները, երբ Պակիստանում ԱՄՆ կառավարությունը Ալ Քայդայի առաջնորդ Օսամա բին Լադենի «ոչնչացման օպերացիան» իրագործեց առանց Պակիստանի կառավարության գիտության: