
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԵՋ-ՖՈՆԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ամերիկյան Bridgewater Associates խոշոր ներդրումային ընկերությունը մտադիր է ստեղծել 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր կապիտալով նոր հեջ-ֆոնդ: Վերջինս կկոչվի Pure Alpha Major Markets և իր ֆինանսական «կարողությամբ» կլինի խոշորագույն նմանատիպ նախագիծն` աշխարհում: Ենթադրվում է, որ նոր հեջ-ֆոնդը կհամագործակցի զարգացած երկրների խոշորագույն ֆոնդային շուկաների հետ: Այժմ հեջ-ֆոնդի մասնակից կարող են դառնալ միայն Bridgewater-ի ներկայիս ներդրողները:
Նշենք, որ Bridgewater Associates հիմնադրվել է 1975 թվականին: Ընկերությունը զբաղվում է մակրոտնտեսական ներդրումներով և տնօրինում է ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար ակտիվներ: