Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԸ (ԲՐԵՆԴ) 2009
29/04/2009 15:06
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԸ (ԲՐԵՆԴ) 2009

Millward Brown վերլուծական գործակալությունն այսօր հրապարակել է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի (բրենդների) ցուցակը (BrandZ™ Top 100 Most Valuable Global Brands), որոնց ընդհանուր արժողությունը ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում աճել է 1.7%-ով և կազմել 1.95 տրիլիոն դոլար:

2009թ.-ի ցուցակի առաջին հորիզոնականում է հայտնվել Google ապրանքանիշը, որը անցյալ տարվա հետ համեմատած ապահովել է 16% աճ և այժմ արժե 100.039 միլիարդ դոլար, երկրորդ տեղը զբաղեցնում է Microsoft բրենդը, որը աճել է 8%-ով ու կազմել է 76.249 միլիարդ դոլար, և առաջին եռյակը եզրափակում է Coca Cola-ն, որը գրանցել է 16% աճ և արժե 67.625 միլիարդ դոլար: Չորրորդ և հինգերորդ տեղերում են IBM-ը և McDonalds-ը համապատասխանաբար 66,622 և 66,575 միլիարդ դոլար արժեքներով: IBM ապրանքանիշը աճել է 20%-ով, իսկ McDonalds-ը` 34%:

Տոկոսային առումով արժեքի ամենամեծ աճ գրանցած ապրանքանիշերի առաջին հնգյակը ունի հետևյալ տեսքը. China Merchants Bank` 168%, BlackBerry` 100%, Amazon` 85%, Wendy”s` 72%, AT&T` 67%:

Ցուցակում առաջին անգամ հայտնված ընկերությունները 15-ն են: Նորեկների ցուցակը գլխավորում է Pampers ապրանքանիշը, որը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 31-րդ տեղը և գնահատվել է 18.945 միլիարդ դոլար, նրան է հետևում ընդհանուր ցուցակի 32-րդ և 18.233 միլիարդ դոլար արժեք ունեցող Nintendo ապրանքանիշը, Visa ապրանքանիշը` 16.353 միլիարդ դոլար, նորեկների ցուցակում երրորդն է, իսկ ընդհանուր ցուցակում 36-րդը: Նորեկների շարքում են հայտնվել նաև այսպիսի հանրահայտ ապրանքանիշեր ինչպիսիք են` Wrigley’s (64, 10.841 միլիարդ դոլար), DHL` (68, 9.719 միլիարդ դոլար), Beeline` (72, 8.884 միլիարդ դոլար) և O2` (77, 8.601 միլիարդ դոլար):

Հագուստի շուկան ներկայացնող ապրանքանիշերի առաջին եռյակը ունի հետևյալ տեսքը. H&M` (8%, 12.061 միլիարդ դոլար), Nike` (-4%, 11.999 միլիարդ դոլար), Zara (-1%, 8,609 միլիարդ դոլար): Սույն ոլորտի առաջին տասնյակում են հայտնվել նաև Esprit, Adidas, Ralph Lauren, Puma, Next, Gap և Old Navy ապրանքանիշերը:

Գարեջուր արտադրողների եռյակում տեղ են զբաղեցրել Bud Light (33%, 6.655 միլիարդ դոլար), Budweiser (13%, 6.637 միլիարդ դոլար) և Heineken (10%, 5.063 միլիարդ դոլար) ապրանքանիշերը:

Ավտեմեքենաշինական ոլորտի առաջին հնգյակում 3 գերմանական և 2 ճապոնական ավտոարտադրողներ են. Toyota` (-15%, 29.907 միլիարդ դոլար), BMW` (-15%, 23.948 միլիարդ դոլար), Porsche` (-20%, 17.467 միլիարդ դոլար), Mercedes` (-14%, 15.499 միլիարդ դոլար) և Honda` (-12%, 14.571 միլիարդ դոլար):

Հետաքրքրական է, որ բանկային և ֆինանսական կազմակերպությունների ոլորտի առաջին 3 տեղերում են Չինական 3 բանկեր`ICBC, China Construction Bank և Bank of China, HSBC բանկը չորրորդն է, իսկ վճարային քարտերի VISA համակարգը` հինգերորդը:

 

Ցուցակն ամբողջությամբ կարող եք գնտել այստեղ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88