18/04/2011 11:39
ՌՈԲԵՐՏ ԶԵԼՆԻԿ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ
Համաշխարհային շուկայում պարենի և նավթի գների աճն, ինչպես նաև որոշ տարածաշրջաններում ձևավորված քաղաքական անկայունությունը համաշխարհային տնտեսության համար ստեղծում են ճգնաժամային հավանական զագացումների նոր վտանգներ և ռիսկեր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհաային բանկի նախագահ Ռոբերտ Զելնիկը: Վերջինիս խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքի պատճառ կարող է դառնալ անգամ «մեկ փոքրիկ ցնցումը»: Վաշինգտոնում կայացած Համաշխարհային Բանկի և Արժույթի Միջազգային Հիմանդրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների պաշտոնական հանդիպումից հետո` ՀԲ ղեկավարը նշել է, որ այսօր համաշխարհային տնտեսության առջև ծառացած առավել լուրջ հիմնախնդիրներից մեկն աճող աղքատությունն է: Նա ընդգծել է, որ աղքատ երկրների համար մեծ վտանգ է ներկայացում համաշխարհային շուկայում պարենի գների շարունական աճը:
Նշենք, որ ըստ ՀԲ կանխատեսումների` համաշխարհային շուկայում նավթի գների ներկայիս մակարդակի պայմաններում 2011 և 2012 թվականններին համաշխարհային տնտեսության աճը կկազմի համապատասխանաբար 0.3% և 1.2%:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
