Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթն ամփոփել է
27/02/2015 21:24
Կիսվել

«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթն ամփոփել է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը:

««Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» նախագիծը հայության պահանջն արվեստի լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոց է: Արվեստի գործերում Մեծ Եղեռնի արտացոլումը աշխարհին մեր պահանջը լսելի դարձնելու և մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչելու արժանապատիվ ճանապարհ է: Ցեղասպանության ճանաչման պահանջն ուղղված է ոչ միայն Թուրքիային, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Չհիշելով, չպատմելով, դատապարտում չպահանջելով՝ մենք կկորցնենք մեր ինքնությունը, կդավաճանենք մեր էությանը ու նաև ազնիվ չենք լինի աշխարհի՝ ցեղասպանության զոհ դարձած կամ այդ վտանգի առջև կանգնած այլ ազգերի նկատմամբ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը:

  1. 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով:
  2. Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

Ս. թ. փետրվարի 24-ին և 25-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով փակ մրցույթ-ցուցադրությունը։ Ցուցադրությանն այցելեցին և աշխատանքները գնահատեցին մտավորականության` 20-ից ավելի ակնառու ներկայացուցիչներ` առավելապես կերպարվեստի գործիչներ.

  1. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան
  2. Արև Սամուելյան
  3. Կարեն Աղամյան
  4. Արմեն Գասպարյան
  5. Կարո Վարդանյան
  6. Անուշ Հակոբյան
  7. Գագիկ Ղազարյան
  8. Ռուբեն Արուտչյան
  9. Երանուհի Մարգարյան
  10. Հրանտ Թադևոսյան /Թաթոս/
  11. Սվետլանա Պետրիկովա
  12. Լուսիկ Ագուլեցի
  13. Եղիշե Խերանյան
  14. Տիգրան Արզումանյան
  15. Հայկ Աղաբեկյան
  16. Վերժինե Սվազլյան
  17. Հակոբ Չոլակյան
  18. Ջուլիետա Հակոբյան
  19. Ռոբերտ Էլիբեկյան
  20. Աննա Մնացականյան
  21. Շահեն Խաչատրյան

Աշխատանքները գնահատվեցին 1-5 միավորի սահմանում`համաձայն մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքների գնահատման չափորոշիչների.

  1. Տրված վավերագրերին համապատասխանությունը:
  2. Աշխատանքի գեղարվեստական արժեքը /կոմպոզիցիոն կառուցվածք, գունային համադրություն, նյութի օգտագործման տեխնիկա/:
  3. Ստեղծագործության համոզչականությունը:

Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության մեջ: Մեկ աշխատանք էլ` Նարեկ Կնյազյանի «Վերջինը» քանդակը, ստացավ «Հատուկ» կարգավիճակ: Հեղինակը կպարգևատրվի ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60