Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Մեկնարկել է Ֆիլիպ Մորրիսի ամենամյա վարձատրվող փորձնակության INKOMPASS ծրագիրը
23/04/2024 15:45
Կիսվել

Մեկնարկել է Ֆիլիպ Մորրիսի ամենամյա վարձատրվող փորձնակության INKOMPASS ծրագիրը

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 10-րդ տարին անընդմեջ հայտարարում է INKOMPASS 2024 փորձնակության ծրագրի հայտերի ընդունման մասին։

Ուսանողների և նորավարտ մասնագետների համար սա հիանալի հնարավորություն է մասնագիական ուղղվածությամբ պրակտիկ գիտելիքներ և փորձ ձեռք բերելու և միջազգային ընկերությունների աշխատանքային ոճին և կուլտուրային ծանոթանալու։

Դիումներն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև հունիսի 7-ը։

Ծրագրի մասին

INKOMPASS-ը Philip Morris International ընկերության փորձնակության համաշխարհային ծրագիրն է: Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ներուժը և գործնականում կիրառել ուսանողական տարիներին ստացած գիտելիքները։ Իդեպ, Հայաստանում լրանում է ծրագրի անցկացման 10-րդ տարին։

Ծրագրի շրջանակներում կկարողանաք կողք կողքի աշխատել Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աշխատակիցների հետ իրական բիզնես նախագծերի վրա, ինչպես նաև անմիջականորեն մասնակցել դրանց իրականացմանը:

Պրակտիկայի գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար, ընտրված թեկնածուները ողջ ժամանակահատվածում կառաջնորդվեն մենթորի կողմից:

Այս ծրագրի շնորհիվ փորձնակները կկարողանան դառնալ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի մի մասը, ձեռք բերել փորձ և միաժամանակ վարձատրվել՝ բացահայտելով նոր հնարավորություններ և զարգանալով թե՛ անձնապես, թե՛ մասնագիտորեն:

 Ո՞վ կարող է դիմել

INKOMPASS ծրագիրը նախատեսված է վերջին կուրսի ուսանողների կամ վերջին 2 տարիների ընթացքում համալսարանն ավարտած ուսանողների համար: Դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ ուղղություններով՝

  • Հաղորդակցություններ
  • Մարդիկ և մշակույթ
  • Կոմերցիոն
  • Հաճախորդների փորձառնություն

Առաջարկվող ծրագրերին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Անգլերենի իմացությունը պարտադիր է:

Ինչպե՞ս դիմել

Ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը: Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ ՝ առցանց հարցազրույցների: Այնուհետև, անհրաժեշտ է հանձնել թեստ՝ ձեր ունակություններն ու հմտությունները բացահայտելու համար: Հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի գնահատումը: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի հունիսի 7-ը ներառյալ:

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության մասին

Ֆիլիպ Մորրիս Արմենիան աշխարհի առաջատար միջազգային ծխախոտային ընկերություններից մեկի՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի դուստր ընկերությունն է: Հայաստանում 30 տարվա գործունեության ընթացքում ՖՄԱ-ն հարստացրել է հայկական բիզնես մշակույթը թափանցիկ բիզնես քաղաքականությամբ, ներառական և հավասարակշռված աշխատանքային միջավայրով և հայ հասարակության մարտահրավերներին արձագանքելու հաջողված փորձով:

Տարիներ շարունակ ընկերությունն արժանացել է Լավագույն Գործատու հավաստագրին միջազգային «Top Employers Institute»-ի կողմից։  2022 թվականին «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դարձավ Հայաստանում առաջին և միակ ընկերությունը, որ ստացել է «Հավասար վարձատրության» միջազգային հավաստագիրը։ Ընդգծելով գործող մեխանիզմների արդյունավետությունը աշխատավայրում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ապահովելու և գենդերային հավասարակշռված միջավայր ստեղծելու առումով։ Ընկերությունը ձգտում է ստեղծել ներառական մշակույթ, որտեղ խրախուսվում են խնդիրների լուծման նորարարական մոտեցումները, իսկ գործընկերներն աջակցում են միմյանց:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 200 447 կամ +374 44 200 446

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11