Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Ազգային Ժողովում շարունակվում են շրջանառության հարկի վերաբերյալ օրենսդրական փաթեթի քննարկումները
04/03/2015 09:34
Կիսվել

Ազգային Ժողովում շարունակվում են շրջանառության հարկի վերաբերյալ օրենսդրական փաթեթի քննարկումները

Մարտի 3-ին Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով նախատեսվում է ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ, ըստ որի՝ առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել ներկայացնել պատգամավորները:

Հրանտ Բագրատյանը թեեւ դրական է գնահատել նախագծերի փաթեթը, սակայն նշել է, որ այն մասնակի է լուծում խնդիրը: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մասնավորապես օրենսդրական փաթեթի իրավական կողմին: Պատգամավորը նպատակահարամար չի համարում անընդհատ փոփոխել տնտեսական ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները:

Հովհաննես Մարգարյանը նկատել է, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է ընձեռում այլընտրանքային մոտեցում ցուցաբերել՝ քաղաքացու ընտրությանը թողնելով շրջանառության հարկի ընտրությունը՝ փաստաթղթավորված եւ չփաստաթղթավորված լինելու դեպքերում:

Վահրամ Մկրտչյանն անդրադարձել է փաթեթի քաղաքական եւ տնտեսական կողմին: Նրա խոսքով ՝ սա հայեցակարգային փոփոխություն է:

Լեւոն Դոխոլյանը խոսել է ՓՄՁ-ի վիճակից եւ նշել, որ փոփոխությունները փոխկապակցված չեն, պետք է համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին:

Իշխան Խաչատրյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթը, նախորդի հետ համեմատած, ունի դրական լուծումներ, ընդլայնվել է շրջանառության հարկ վճարողների շրջանակը ,սակայն այն կավելացնի հարկային բեռը:

Թեւան Պողոսյանն անդրադարձել է կառավարության քաղաքականությանը, նկատել, որ իրենց առաջարկությունները մերժվել են, այնուհետեւ, մի քանի ամիս անց՝ ընդունվել:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը նկատել է, որ այս օրենսդրական փաթեթի փոփոխությունն ավելի շահեկան է, եւ կառավարությունը ցանկություն ունի պայքարել ստվերի դեմ: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է նաեւ փաստաթղթի քաղաքական նշանակությանը:

Նրա դիտարկմամբ՝ առաջարկվում է իրավիճակային կարգավորում, որը խնդիրն ամբողջապես չի լուծում:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը եւս համակարծիք էր, որ կառավարությունը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ այն է՝ ականջալուր լինել քաղաքացիների հորդորներին եւ գնալ զիջումների: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ տնտեսական ոլորտի նախաձեռնությունները պետք չէ արագ քննարկել:

Նա նշել է, որ խմբակցության առաջարկների գաղափարական մասն ընդունվել է, տեխնիկականը՝ մասնակի: ՀՅԴ-ն քվեարկելու է ձեռնպահ:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատել է, որ փոփոխություններն սկզբունքորեն ընդունելի են, սակայն խնդիրն ամբողջությամբ չի լուծվում: Խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ նախագծով հարկային բեռը չի թեթեւանալու, ուստի ՀԱԿ-ն առաջարկում է 5 տոկոս դրույքաչափից վերադառնալ 3.5-ին: Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ սա ընդամենը իրավիճակային լուծում է:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Ստեփան Մարգարյանը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է իր դիտողությունները, խոսել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարվող, իր խոսքով, դրական եւ բացասական փոփոխություներից: Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ խմբակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի քվեարկությունից առաջ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է կառավարության նախաձեռնությունը՝ այն համարելով իրավիճակային լուծում: Ըստ խմբակցության ղեկավարի՝ հետագայում պետք է անպայման անդրադառնալ ոլորտում առկա խնդիրներին: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ: Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը տնտեսական ակտիվության ապահովումն է, որի միջոցով կկրճատվի ստվերը եւ կավելանան բյուջետային մուտքերը: Նախարարն առաջարկել է պատգամավորներին փաթեթը բարելավելու նպատակով առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60