HARLEY-DAVIDSON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 11 ԱՆԳԱՄ
Մոտոցիկլետների արտադրության ամերիկյան հանրահայտ Harley-Davidson Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է ավելի քան 11 անգամ և կազմել 19,75 մլն դոլար, իսկ հասույթը հաշվետու եռամսյակում կրճատվել է 27%-ով և կազմել 1,15 մլրդ դոլար: Նշենք, որ 2008թ. երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել էր 222,79 մլն դոլար և հասույթը` 1,57 մլրդ դոլար: