Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքն աճել է 3.4%-ով
26/11/2026 17:27
Կիսվել

Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքն աճել է 3.4%-ով

Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքն աճել է էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների նկատմամբ կայուն պահանջարկի շնորհիվ, մինչդեռ չինական ավտոարտադրողները շարունակում են ընդլայնել իրենց շուկայական մասնաբաժինը։

Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) տվյալներով՝ նոր ավտոմեքենաների գրանցումների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով աճել է 3.4%-ով՝ հասնելով 1.28 մլն-ի։

Շուկայի ամենամեծ մասնաբաժիններն ունեն հիբրիդային ավտոմեքենաներն ու ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաները՝ համապատասխանաբար 36% և 23.4%։

Եվրոպական շուկա են մուտք գործել չինական մի շարք ավտոարտադրողներ, այդ թվում՝ Xpeng-ը, Leapmotor-ը և Chery Auto-ն։ Միաժամանակ Geely-ն, BYD-ն և SAIC-ը շարունակում են վաճառքի կայուն աճ արձանագրել։

Ամերիկյան Tesla-ի վաճառքն աճել է գրեթե 77%-ով՝ հասնելով 12,116 ավտոմեքենայի։

Եվրոպական ավտոարտադրողների շրջանում լավագույն արդյունքն արձանագրել է BMW-ն՝ վաճառքն ավելացնելով 4.6%-ով՝ մինչև 86.043 ավտոմեքենա։ Միաժամանակ Stellantis-ը, Volkswagen-ը և Renault-ն տարեկան կտրվածքով վաճառքի անկում են արձանագրել։

Եվրոպական ավտոարտադրողները բախվում են չինական ընկերությունների կողմից աճող մրցակցությանը։ Վերջիններս ձգտում են ընդլայնել իրենց ներկայությունը միջազգային շուկաներում՝ Չինաստանի ներքին շուկայում մրցակցության սրման պայմաններում։ Եվրոպան նրանց համար առանցքային նպատակային շուկաներից է։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58