GENERAL ELECTRIC ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 50%-ՈՎ
Ամերիկյան General Electric ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 49%-ով և կազմել 2,68 մլրդ դոլար: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունն իր գործունեության արդյունքում ապահովել էր 5,26 մլրդ դոլար զուտ շահույթ: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 17%-ով և կազմել 39,08 մլրդ դոլար: