BANK OF AMERICA ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 6%-ՈՎ
Ամերիկյան խոշորագույն Bank of America բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 6%-ով և կազմել 3.2 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0.33 դոլար: Նշենք, որ 2008թ. երկրորդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել էր 3.4 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0.72 դոլար: Հրապարակած տվյալների համաձայն բանկի հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 61%-ով և կազմել 32.8 մլրդ դոլար:
Իր ակտիվների ընդհանուր ծավալով ԱՄՆ երկրորդ բանկը հանդիսացող Bank of America բանկն ունի շուրջ 2.6 հազար մասնաճյուղեր ԱՄՆ-ում, և բանկի բաժին է ընկնում երկրի բանկային համակարգում ներդրված ավանդների ընդհանուր ծավալի 10%-ը: