ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ ԲՐՆՁԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՆԶԻՆ
Անցած ուրբաթ օրը Ճապոնիայի Նիիգատա շրջանում կայացել է բրնձից ստացված աշխարհում առաջին բիովառելիքի շնորհահանդեսը: Նոր բիովառելիքը, որը մարդիք բրնձե բենզին են անվանում, արդեն վաճառվում է Նիիգատա շրջանի 19 լիցքավորման կայաններում:
Սույն բիովառելիքի ստեղծողները նշում են, որ վառելիքը կունենա բենզինի գին, որակով չի զիջի բենզինին և ամենակարևորը բիովառելիքի և բենզինի նույն ծավալներով մեքենաները հավասար կիլոմետրեր կանցնեն:
Բիովառելիքը ստանալու համար օգտագործվում է անորակ բրինձը, որի որակական հատկանիշները չեն համապատասխանում ճապոնական «սակե» օղի թորելու համար: