VOLVO-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՆԱՍՆԵՐ ԿՐԵԼ
Շվեդական ավտոարտադրող Volvo Group ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ընկերության կրած վնասը կազմել է 5.56 մլրդ շվեդական կրոն (504 մլն եվրո), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության շահույթը կազմել էր 5.15 մլրդ կրոն (467 մլն եվրո): Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին, որ հաշվետու եռամսյակում ընկերության կրած վնասը կկազմի շուրջ 3.9 մլրդ կրոն ( 363 մլն եվրո): Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հասույթը 2009թ. երկրորդ եռմասյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 33%-ով և կազմել է 53.9 մլրդ կրոն (4.89 մլրդ ովրո), իսկ հաշվետու եռամսյակում Volvo ընկերության բեռնատար մեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են ավելի քան 57%-ով: