YAHOO! ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
Ամերիկյան Yahoo! Inc. ինտերնետային ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է ավելի քան 2 անգամ և կազմել 258,945 մլն դոլար, իսկ հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 13%-ով և կազմել 3,153 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն ընկերության գործառնական շահույթը այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 21%-ով և կազմել 176,438 մլն դոլար: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ Yahoo! ինտերնետային ընկերության զուտ շահույթն աճել էր 8%-ով և կազմել 141 մլն դոլար, իսկ հասույթը կազմել է 1,573 մլրդ դոլար: