ՇՎԵՑԱՐԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 24%-ՈՎ
Շվեյցարիայի ժամագործության ֆեդերացիայի տարածած տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած շվեյցարական ժամացույցների արտահանման ծավալները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել են 23.7%-ով և կազմել 9.6 միլիոն ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5.7 միլիարդ դոլար:
Շվեյցարական ժամացույցների պահանջարկը ԱՄՆ-ում նվազել է 43%-ով, Պարսից ծոցի երկրներում` 30%-ով և Հոնկոնգում` 20%-ով: