ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ԴՈԼԱՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռոյթերս գործակալությունը հղում կատարելով Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ժու Գուանգյաոյի վրա գրում է, որ Չինաստանի իշխանությունները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը իրականացնել պատասխանատու ֆինանսաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն, և աստիճանաբար կրճատել բյուջեի պակասուրդի ծավալները:
Նախարարի օգնականը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը կապահովի դոլարի կայունությունը և դրանով իսկ կօգնի պաշտպանել Չինաստանի կողմից դոլարային ակտիվներում կատարված ներդրումները:
Նշենք, որ հուլիսի 27-28 Վաշինգտոնում կետի կունենա ռազմավարական և տնտեսական համագործակցության առաջին ամերիկաչինական համաժողովը: