E-BAY-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է 29%-ՈՎ
Աշխարհի առաջատար ինտերնետային աճուրդների ebay.com կայքի սեփականատեր eBay Inc. ընկերության հրապարակված հաշվետվության համաձայն 2009թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին ընկերության զուտ շահույթն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 28.9%-ով և կազմել 327.3 միլիոն դոլար: Նույն ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 4.5%-ով և կազմել 2.1 միլիարդ դոլար, իսկ գործառնական շահույթը նվազել է 25%-ով և կազմել 411.7 միլիոն դոլար:
Նշենք, որ ընկերության եռամսյակային ցուցանիշները անակնկալ եղան վերլուծաբանների համար, նրանց մեծամասնությունը ավելի ցածր ցուցանիշներ էին սպասում: