ԱՐԴԵՆ 338 ՄԼՆ ՄԱՐԴ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՕԳՏՎՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՐՏԻՑ
Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հրապարակած տվյալների համաձայն ինտերնետային ծառայություններից օգտվողների թիվը Չինաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է ևս 40 միլիոնով, և հունիս ամսվա դրությամբ ինտերնետից օգտվողների ընդհանուր թիվը Չինաստանում կազմել է 338 մլն մարդ: Նշենք նաև, որ չնայած Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է ԱՄՆ բնակչության ընդհանուր թվաքանակը, սակայն Չինաստանն ինտերներտի հասանելիության մակարդակով դեռևս զիջում է զարգացած երկրներին: Չինաստանի յուրաքանչյուր չորս բնակչից միայն մեկին է հասանելի ինտերնետը: