PHILIP MORRIS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 10.2%-ՈՎ
Ամերիկյան Philip Morris ընկերության հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 10.2%-ով և կազմել 3.02 մլրդ դոլար, իսկ միայն երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 8.6%-ով և կազմել 1.55 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Philip Morris ընկերության հասույթը կրճատվել է 8.2%-ով և կազմել 28.5 մլրդ դոլար, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում նույն ցուցանիշը կրճատվել է 8.9%-ով և կազմել 15.21 մլրդ դոլար: Նշենք նաև, որ այս տարվա առաջին կիսամյակում ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 7.5%-ով և կազմել 4.75 մլրդ դոլար: