ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՆ «ՍԹՐԵՍ-ՏԵՍՏԵՐ»
Եվրոպական հանձնաժողովի կողմից բանկերի վերակազմավորման համար տրամադրվող երաշխավորագրերի վերջնական տարբերակի համաձայն պետական ֆինանսական աջակցություն ստացած եվրոպական բանկերը պարտադիր կերպով պետք է անցնեն «սթրես-տեստեր»: Նշենք նաև, որ երաշխավորագրերի տրամադրումը նախատեսում է ներկա պայմաններում և ֆինանսական շուկայի զարգացմանը զուգընթաց բանկերի զարգացման ծրագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև եվրոպական բանկային չափանիշների հիման վրա «սթրես-տեստերի» մշակում: Եվրոպական հանձնաժողովի հակամենաշնորհային վարչության պահանջով այս «սթրես-տեստերի» արդյունքները չեն հրապարակվի, այլ հասանելի կլինեն միայն «սթրես-տեստն» անցած բանկին: