MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 18%-ՈՎ
Ծրագրային ապահովման խոշորագույն Microsoft Corp. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է այս տարվա հունիսի 30-ին, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 18%-ով և կազմել 14,57 մլրդ դոլար, մինչդեռ 2007-2008 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 17,68 մլրդ դոլար: Հաշվետու տարվա ընթացքում ընկերության հասույթը կրճատվել է 3%-ով և կազմել 58,44 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կրճատվել է 9%-ով և կազմել 20,36 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա վերջին եռամսյակում Microsoft ընկերության զուտ շահույթը կրճատվել է 29%-ով և կազմել 3,05 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 17%-ով և կազմել 13,10 մլրդ դոլար: