ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է 2.4%-ՈՎ
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 2.4%-ով: Նշենք, որ նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 23.4%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ Ճապոնիայում գրանցվում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ, որը հիմք է տալիս ենթադրել, որ երկրի տնտեսությունն արդեն գտնվում է վերականգնման փուլում: Հիշեցնենք, որ մայիս ամսվա արդյունքներով ապրիլի համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալը Ճապոնիայում աճել էր 5.7%-ով: