TIME WARNER-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 2009Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Աշխարհի խոշոր լրատվական և ժամանցային Time Warner Inc. մեդիաընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 519 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն եռամսյակում ընկերությունն իր գործունեության արդյունքում ապահովել էր 564 մլն դոլարի շահույթ:
Հաշվետու եռամսյակում Time Warner ընկերության շրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 9%-ով և կազմել 6,81 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն շահույթի անկումը մեծապես պայմանավորված է ամսագրերի հրատարակումից ստացվող եկամուտների կրճատմամբ, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում գրանցված անկմամբ: