AMERICAN EXPRESS-Ը ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՏ Է ԳՆԵԼ ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
American Express ընկերությունը 340 մլն դոլարով ԱՄՆ կառավարությունից վերջնականապես ետ է գնել իր բաժնետոմսերը: Այս կերպ ընկերությունը մարել է ԱՄՆ կառավարության նկատմամբ իր բոլոր պարտավորությունները և դուրս եկել բանկային համակարգի փրկման կառավարության ծրագրից: Նշենք նաև, որ ԱՄՆ կառավարության նկատմամբ բոլոր պարտավորությունների մարման արդյունքում ֆինանսական աջակցության տրամադրման պետական ծրագրի շրջանակներում ընկերության գործունեության վրա սահմանված բոլոր սահմանափակումները կվերանան: American Express-ն այժմ կարող է ղեկավար պաշտոններ զբաղեցնող իր աշխատակիցներին վճարել պարգևավճարներ և բոնուսներ:
Նշենք, որ American Express-ն առաջին ընկերությունը չէ, որը դուրս է մնում պետական աջակցության ծրագրերից: Մինչ այս իրենց պարտքերը կառավարության նկատմամբ մարել էին Goldman Sachs, AIG, և BB&T ընկերությունները:
American Express ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում, հիմնադրվել է 1850թ.: Այն հանդիսանում է բազմաֆունկցիոնալ ընկերություն և մատուցում է ծառայություններ ֆինանսական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է ճանապարհային չեկերի, վճարայինքարտերի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաներում առաջատար: