VOLKSWAGEN-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 83%-ՈՎ
Ավտոարտադրող եվրոպական Volkswagen AG ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 83%-ով և կազմել 283 մլն եվրո: Ընկերության վաճառքի ծավալները հաշվետու եռամսյակում կրճատվել են 7,7%-ով և կազմել 27,2 մլրդ եվրո: Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ 2009թ. երկրորդ եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամի պայմաններում ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի շարունակական անկմամբ: