Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԵՐԵՎԱՆՈՒՄ «TAIEX» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
30/07/2009 18:03
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ «TAIEX» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Եվրոպական Միության «Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում Երեւանում հուլիսի 31-ին կկազմակերպվի աշխատաժողով: Միջոցառմանը նեկա կլինեն ՀՀ պետական կառավարման մարմինների, փոքր եւ միջին ձեռանարկությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն է մասնակիցներին ներկայացնել Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի էությունը, առավելություներն ու կիրառման ընթացակարգերը եւ ինչպես է այն կիրառվում Եվրոպական Միությունում:

Նշենք, որ 2008թ. դեկտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատել է այն երկրների ցանկը, որոնք 2009թ.հունվարի 1-ից մինչեւ 2011թ. ավարտը հնարավորություն կունենան օգտվելու կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար Եվրոպական Միության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից: GSP+ համակարգից օգտվող երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պարագվայը, Պերուն, Շրի Լանկան եւ Վենեսուելան: Եվրոպական Միության կողմից GSP+ համակարգից օգտվելու նախապայման է հանդիսացել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից ընդունված 27 միջազգային կոնվենցիաների վավերացման եւ արդյունավետ կիրարկման հարցը: Կոնվենցիաները վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հիմնական չափանիշներին, շրջակա միջավայրին եւ կառավարման սկզբունքներին:

«Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը» հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով (նախատեսվում է մաքսատուրքերի կրճատում ծխախոտի համար` մինչև 52%-ով, զանազան բնական հյութերի համար` 30%-ով, մրգերի համար` 20%-ով, բանջարեղենի համար` 14%-ով, ձկնամթերքի համար` 20%-ով, մեղրի համար` 17%-ով):

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92