WALT DISNEY-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 26%-ՈՎ
Walt Disney ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության շահույթը կրճատվել է 26%-ով, իսկ հասույթը հաշվետու եռամսյակում գրանցել է շուրջ 7% անկում: Ընկերության հրապարակած ֆինանսական տվյալներում նաև նշվում է, որ 2008-2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 46%-ով և կազմել 613 մլն դոլար, իսկ հասույթը կրճատվել է ավելի քան 7%-ով և կազմել 8.087 մլրդ դոլար:
Աշխարհի ժամանցային խոշորագույն The Walt Disney Company ընկերությունը, որը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 16-ին որպես ոչ մեծ անիմացիոն ստուդիա, ներկա դրությամբ հանդիսանում է հոլիվուդյան ամենամեծ մեդիաստուդիան, որին պատկանում է հեռուստառադիոկայանների մեծ ցանց, 11 թեմատիկ պարկեր և որն իրականացնում է ժամանցային բազմաթիվ ծրագրեր: