ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն նախորդ շաբաթվա ընթացքում, որ ավարտվել է հուլիսի 25-ին, գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների թիվն աճել է ևս 25 հազարով և կազմել 584 հազար դիմում: Այս արդյունքները զգալիորեն գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հուլիսի 18-ի դրությամբ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում շուրջ 6,197 մլն քաղաքացի: