COLGATE-PALMOLIVE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Colgate-Palmolive Co. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 561,6 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն եռամսյակում ընկերությունն ապահովել էր 493,8 մլն դոլարի շահույթ: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը պայմանավորված է ընկերության կողմից մշակված և իրականացված ծախսերի կրճատման քաղաքականությամբ: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 5,5%-ով և կազմել 3,75 մլրդ դոլար: