Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆՈՐ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` «GSP+» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ
31/07/2009 13:09
Կիսվել

ՆՈՐ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` «GSP+» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ

Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանն օգտվում է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համալրված «GSP+» համակարգից: 2008-ի դեկտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատել է այն երկրների ցանկը, որոնք հնարավորություն են ստանում օգտվելու կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար ԵՄ-ի նման առեւտրային ռեժիմից մինչեւ 2011թ. ավարտը: «GSP+» համակարգից օգտվող երկրներն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պարագվայը, Պերուն, Շրի Լանկան եւ Վենեսուելան: 

ԵՄ կողմից «GSP+» համակարգից օգտվելու նախապայման է հանդիսացել այն, թե որքանով են արդյունավետ կիրարկվում ՄԱԿ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված, ինչպես նաեւ 27 միջազգային կոնվենցիաները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հիմնական չափանիշներին, շրջակա միջավայրին եւ կառավարման սկզբունքներին:

Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը  հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով: Մասնավորապես, նախատեսվում է մաքսատուրքերի կրճատում ծխախոտի համար մինչեւ 52%-ով, զանազան բնական հյութերի համար` 30%-ով, մրգերի համար` 20%-ով, բանջարեղենի համար` 14%-ով, ձկնամթերքի համար` 20%-ով, մեղրի համար` 17%-ով:

Այսօր Երեւանում մեկնարկած աշխատաժողովին ներկայացվեց այդ համակարգը, դրա առավելություններն ու կիրառման ընթացակարգերը եւ այլն:  Աշխատաժողովը նախագահող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանն իր խոսքում նշեց, որ այս համակարգը Հայաստանի համար մրցակցային առավելություն է ենթադրում այլ երկրների նկատմամբ, որոնք ձգտում են իրենց ապրանքներն իրացնել եվրոպական երկրներում: Ըստ նրա` այս սեմինարի անցկացմամբ նպատակ է դրվել եւս մեկ անգամ Հայաստանի բիզնես հանրությանը ներկայացնել այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են նրանց այս համակարգի միջոցով, ինչը կարեւոր է հատկապես ճգնաժամի պայմաններում:

Ի դեպ, 2007-ին «GSP+» համակարգի շրջանակներում կատարված առեւտրի ծավալը կազմել է 4.7մլրդ եվրո: Այս ընթացքում համակարգից օգտվող երկրների արտահանողները 357 մլն եվրոյի չափով պակաս մաքսատուրք են վճարել, քան կվճարեին «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP) օգտվելու դեպքում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69