LLOYDS ԲԱՆԿԸ 5.2 ՄԻԼԻԱՐԴԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ
Բրիտանական Lloyds Banking Group բանկային խմբի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն 2009թ.-ի առաջին կիսամյակում ընկերության կրած վնասը կազմել է 5.2 միլիարդ դոլար, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բանկը 3.2 միլիարդ դոլար զուտ շահույթ էր ունեցել:
Նշենք, որ վերլուծաբանները ավելի վատ ցուցանիշների էին սպասում, քանի որ բանկը մեծապես տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից և ստիպված է եղել դուրս գրել միլիարդավոր դոլարիների վատ ակտիվներ: